Բերքի Տոն

+ Free Shipping

Հարգելի այցելու,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից կազմակերպված ամենամյա Բերքի Տոնին՝ Գյուղական կյանքի եվ ավանդույթների 11-րդ փառատոնին: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 14-15-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գործող Ուսուցման Կանաչ Կենտրոնում։ Հասցեն՝ Բանակի 18, գյուղ Ձորաղբյուր, Կոտայքի մարզ։

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին։

ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Փառատոնի միջոցով «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ ունի դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Շուրջ 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից յուրաքանչյուր տարի մասնակցում են Բերքի փառատոնին: Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով: Փառատոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով: Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով: Փառատոնի մասնակցության պայմաններին և աջակից կազմակերպություններին կարող եք ծանոթանալ մասնակցի ուղեցույցի միջոցով:

Բերքի տոնի երկօրյա մասնակցության և աջակցության պայմաններ

Գործընկեր

AMD 850000 2 օրվա համար
  • Փայտե տաղավար 2 մասնակցի համար (4 սեղանով/120*80 սմ յուր․)՝ ներառյալ սփռոց, աթոռ, աղբաման, անձեռոցիկ
  • Կազմակերպության/ապրանքանիշի ստենդի տեղադրում, բրենդավորված տարածք
  • Տպագրական նյութերի վրա լոգոյի տպագրություն․ դրոշ, պոստեր, ցուցանակ
  • Փառատոնի լոգոյով թղթե տոպրակների, շապիկների տրամադրում
  • Փառատոնի հաղորդավարների կողմից ընկերության/ապրանքի մասին հայտարարում բեմից
  • Փառատոնի սոցիալական հարթակներում (Facebook, Instagram) ընկերության/ ապրանքիմասին տեղեկության տեղադրում (շաբաթը մեկ անգամ)

Մասնակից

AMD 165000 2 օրվա համար
  • Փառատոնի սոցիալական հարթակներում(Facebook, Instagram) ընկերության/ապրանքի մասին տեղեկության տեղադրում (երկու անգամ)
  • Երկտեղանի վրանի տակ մեկ սեղանի (160*80) տրամադրում (ներառյալ աթոռ, սփռոց, աղբաման, անձեռոցիկ)
  • Փառատոնի լոգոյով թղթե տոպրակների, շապիկների տրամադրում

Կորպորատիվ մասնակցություն

Սնունդ, ըմպելիքներ վաճառող մասնակից
AMD 50000 2 օրվա համար
  • Փառատոնի սոցիալական հարթակներում (Facebook, Instagram) ընկերության/ ապրանքի մասին տեղեկության տեղադրում(մեկ անգամ)
  • Վրանի տակ մեկ սեղանի (90*90) տրամադրում
  • Թույլտվություն ներկայանալու սեփական վրանով, տաղավարով ու այլ գույքով

2023 թվականի Փառատոնին գրանցվելու և տաղավար ամրագրելու համար խնդրում ենք լրացրեք հետևյալ հայտը

2023
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացմանը։

Փառատոնն այս տարի անցկացվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:

2022
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
2021
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
2020
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
2019
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
2018
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
2017
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
2016
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
2015
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»

Այս տարի փառատոնը կրկին տոն կդառնա “Friends Bakery”-ի անուշահամ թխավածքաբլիթների շնորհիվ:
“Friends Bakery”-ն նախաձեռնություն է, որի նպատակն է Հայկական քաղցրավենիքները մատուցել նորովի։
Այս տարի առաջին անգամ են ներկայանում Բերքի տոնին, իրենց հետ բերելով բազմազան արևահամ գաթաներն ու մեղրալի փախլավան։

2014
Գյուղական կյանք և ավանդույթներ. «Բերքի տոն»
Shopping Cart