ԾՐԱԳՐԵՐ
Գյուղական համայնքների զարգացում կայուն Գյուղատնտեսության ներդրման միջոցով
Ծրագրի իրականացման արդյունքում ծրագրի թիրախային/խոցելի համայնքների (Տավուշի ու Լոռու մարզեր) 40 երիտասարդ շահառուներ բարելավեցին իրենց հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ձեռք բերեցին լրացուցիչ գիտելիք կայուն գյուղատնտնեսության ու բարձրարժեք մշակաբույսերի վերաբերյալ։ Ծրագիրը նպաստեց նշված շահառուների գործունեության տնտեսական աճին, բարձրացրեց նրանց կենսամակարդակը, աջակցեց գյուղական համայնքների երիտասարդությանը՝ եկամտաբեր գործունեություն իրականացնելու համար, որը կնպաստի նաև արտագաղթի կրճատմանը: Կազմակերպվել են նպատակային դասընթացներ, որոնք ներառել են հողից շուկա ողջ շղթան։
Գործընկեր: ԱՄՔՈՐ Հայաստան Հիմնադրամ
Գործընկեր: ԱՄՔՈՐ Հայաստան Հիմնադրամ
Կայուն գյուղատնտեսության փորձա-ցուցադրական տնտեսությունների հիմնում Դսեղ և Ձորագյուղ համայնքներում
Ծրագրի շրջանակներում բարելավվել է Դսեղ և Ձորագյուղ բնակավայրերի երիտասարդ անդամների սոցիալ-տնտեսական պայմանները։ Կայուն գյուղատնտեսության ուղղությամբ տրամադրվել է տեխնիկական աջակցություն՝ հատապտղային մշակաբույսեր, պայքարի միջողներ, ձեռքի գործիքներ և մոտոբլոկ, որոնք օգտագործվում են երիտասարդ հողագործների կողմից։ Յուրաքանչյուր համայնքում հիմնվել է 1000 մ2 մակերեսով հատապտղային մշակաբույսերի տնկարկ։ Ներդրվել է հենասյունային և կաթիլային ոռոգման համակարգ։ Ծրագրի ուղղակի շահառուներ են հանդիսացել 20 երիտասարդներ՝ յուրաքանչյուր համայնքից 10-ական։ Անուղղակի շահառուների թիվը 90-ից ավելի է։ Ծրագիրը պայմաններ ստեղծեց համայնքում զբաղվածության ավելացման համար, ինչպես նաև ավելացրեց ծրագրում ներգրավված երիտասարդների եկամուտները։ Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում բարձրացավ գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը։ Ծրագրի ավարտից հետո մասնակից ակտիվ ֆերմերներն իրենց փորձը փոխանցեցին համայնքի այլ շահագրգիռ անդամներին:
Գործընկեր: ԱՄՔՈՐ Հայաստան Հիմնադրամ
Գործընկեր: ԱՄՔՈՐ Հայաստան Հիմնադրամ
Փորձա-ցուցադրական տնտեսության հիմնում Հովքի ուսուցման ԿԱՆԱՉ կենտրոնում
Ծրագրի շրջանակներում 1000 մ2-ու վրա հիմնվել է ինտենսիվ այգի՝ հակակարտային ցանցով, շպալերային և ավտոմատ կաթիլային համակարգովերով։ Պատրաստվել են նաև 40 փայտե արկղեր, որտեղ մշակվում են բարձրարժեք կանաչեղեն և խոտաբույսեր։
Գործընկեր: ADA, GAIA
Գործընկեր: ADA, GAIA
Տավուշի մարզի Ուսուցման կանաչ կենտրոնի կարողությունների զարգացում
Խելամիտ գյուղատնտեսական կենտրոնը CENN կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել արժեքավոր, բարձրարժեք մշակաբույսերի տնկիներ և սերմեր։ Կառուցվել են փայտե տնակներ, որտեղ ուսուցանվողները կարող են գիշերել։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք դասընթացներ բնապահպանական և կլիմակայուն գյուղատնեսության թեմաներով։
Գործընկեր: CENN
Գործընկեր: CENN
«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողական կարողությունների ամրապնդում»
Ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի Հովք և Արարատի մարզի Ուրցաձոր գյուղական բնակավայրերում ստեղծվեցին ֆերմերային դաշտային դպրոցներ (ՖԴԴ)։ ՖԴԴ-ների անդամներն անհրաժեշտ ուսուցումների արդյունքում ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև համապատասխան կարողություններ ու հմտություններ: ՖԴԴ-ի առաքելությունն է աջակցել համայնքի բնակիչներին՝ բարելավելու իրենց կարողությունները։ Այժմ ՖԴԴ-ների 2 ակտիվ անդամներ իրենց գյուղական բնակավայրում հանդիսանում են խորհրդատուներ և ձեռք բերված գիտելիքը տարածում են համագյուղացիների շրջանում, ինչպես նաև հարակից գյուղերում։
Գործընկեր: ԲԾԻԳ ՊՀ, «Աութսորս» ՍՊԸ
Գործընկեր: ԲԾԻԳ ՊՀ, «Աութսորս» ՍՊԸ
Կանաչ գյուղատնտեսությունը՝ գյուղական տուրիզմի զարգացման հիմնական գրավական
Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Հովք գյուղի խելամիտ գյուղատնտեսական կենտրոնը սկսել է նաև այլ ծառայություններ մատուցել։ Բացի ուսուցանվողներից ներկայումս մեծ թիվ են կազմում նաև զբոսաշրջիկները Հայաստանից և արտերկրից, որոնց անչափ հետաքրքրում է ոչ միայն մեր յուրահատուկ՝ խելամիտ գյուղատնտեսության կենտրոնը, այլև տեղում աճող ավելի քան 100 բույսերը, որոնք մշակվում են առանց թունանյութերի կիրառման և որոնք կազմում են իրենց սննդի մի մասը։ Ծրագրի ողջ ընթացքում զարգացել են մեր աշխատակիցների կարողությունները։ Կառուցվել է մեկ լսարան ևս, ինչպես նաև ձեռք է բերվել համապատասխան գույք։
Գործընկեր: GIZ
Գործընկեր: GIZ
Կայուն գյուղատնտեսական գոտու նախագծում, բիզնես պլանների և դրամաշնորհների նախագծերի մշակում
Կոտայքի մարզում մշակվել է Էկոավանի նախագիծ, որի շրջանակներում ուսունասիրվել է 20 հա հողատարածք։ Այնտեղ նախատեսվող ԹԷկոավանին կից պետք է հիմնվի խելամիտ գյուղատնտեսության կենտրոն, որը օրգանական սնունդ կմատակարարի ավանի ապագա բնակիչներին։ Ուսումնասիրվել է ամբողջ տարածքը, հողային կազմը, ստորերկրյա ջրերը, կենսաբազմազանությունը։ Այնուհետև պլանավորվել է ողջ տարածքը, ներկայացվել է մշակության մեջ ներդրվող տարածքներն ըստ մշակաբույսերի, ինչպես նաև վերամշակման կետերի առկայությունը և վերջում տրամադրվել է այդ էկոավանի գյուղատնտեսական հատվածի նախատեսվող ծախսերի չափը։ Նշվել է նաև համապատասխան անասնապահական ֆերմաների տեղադիրքը և այլն։ Հաշվի են առնվել նաև հարակից համայնքների համապատասխան ռեսուրսները, ասենք, օրինակ, առկա կերային բազան։
Գործընկեր: Ամուր Քնստրաքշնս ՍՊԸ
Գործընկեր: Ամուր Քնստրաքշնս ՍՊԸ
Պտղատու ծառերի, հատապտուղների և բանջարեղենի մշակություն բաց և փակ գրունտում
Արցախի հանրապետության Մարտունու, Ասկերանի շրջանների, Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի և Վ․ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանի համար կառուցվել է 51 ջերմատուն, տրամադրվել են ավանդական և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի սերմեր։ Բացի դրանից կայուն գյուղատնտեսություն, ջերմատնային տնտեսության վարում և այլ թեմաներով ուսուցումներ են կազմակերպվել ծրագրի շահառուների համար, տրամադրվել է համապատասխան խորհրդատվական գրականություն։ Ծրագրի ավարտից հետո ֆեյսբուքյան խմբերի կապի միջոցով շարունակական խորհրդատվություն է տրամադրվում ծրագրի շահառուներին։ Հարկ է նշել, որ այդ խմբերում շահառուները շատ ակտիվ են, գրեթե ամեն օր տեղադրում եմ իրենց կողմից ստացված բերքի լուսանկարները, իսկ եթե ունեն խնդիրներ, կիսվում են ու ձեռք բերում համապատասխան խորհրդատվություն։
Գործընկեր: ATP
Գործընկեր: ATP
Բարձրարժեք բանջարեղենի մշակություն ջերմատներում - ուսուցում
29 շահառուներ ուսուցում են անցել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում գործողո Ուսուցման Կանաչ Կենտրոնում Ջեմատների վարում թեմայով, որի ընթացքում շահառուներին տրամադրվել են համապատասխան գրականություն, բարձրարժեք սերմեր։ Ուսուցման ավարտին ստեղծվել է շահառուների խումբ ամենօրյա խորհրդատվություն ապահովելու նպատակով։ Բաից դրանից ուսուցումից հետո մեր մասնագետները այցելել են շահառուների ջերմատներ, տեղում տրամադրել խորհրդատվություն։ Այցելություններին մասնակցել են ներկայացուցիչներ աջակից կազմակերպությունից։ Ծրագրի ավարտից հետո էլ մենք ապահովում ենք հետադարձ կապը, այս և բոլոր ծրագրերում։
Գործընկեր: Վորլդ Վիժն
Գործընկեր: Վորլդ Վիժն
Կայուն գյուղատնտեսություն - Բարձրարժեք մշակաբույսերի մշակություն
ԱԿԲԱ Ֆեդերացիայի շահառուների համար (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք) անց են կացվել 2-օրյա ուսուցումներ կայուն գյուղատնտեսություն և բարձրարժեք մշակաբույսերի մշակություն թեմաներով։ 2022 թ․ ուսուցումներին մասնակցել են 73, իսկ 2023 թ․ (առ այսօր)՝ 195 շահառու։ Բոլոր ուսուցումների վերջում ստեղծվել են ֆեյսբուքյան խմբեր՝ ամենօրա խորհրդատվություն ապահովելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել են խորհրդատվական 10 խմբեր։ Ակբա ֆերդերեցիան նպաստել է նաև Հովքի և Հայկավանի փորձա-ցուցադրական տնտեսությունների ցանկապատի կառուցմանը։
Գործընկեր: ԱԿԲԱ Ֆեդերացիա
Գործընկեր: ԱԿԲԱ Ֆեդերացիա