Ասա՛ ինձ, և ես կմոռանամ։ Ցո՛ւյց տուր, և ես գուցե հիշեմ։ Ներգրավի՛ր ինձ, և ես կհասկանամ»:
- Կոնֆուցիոս
Բացահայտեք կայուն գյուղատնտեսության գաղտնիքները մեր տրանսֆորմացիոն ագրոկրթական ծրագրերի միջոցով
Previous slide
Next slide

Փառատոններ

Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն

Կանաչ ուսուցման կենտրոնը հանդիսանում է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնի՝ Բերքի տոնի հիմնադիր և կազմակերպիչ: Փառատոնի հիմնական նպատակն է նպաստել գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանում: Գյուղական կյանքի և ավադույթների Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ և պոտենցիալ դոնորներ հանդիպում են փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Բացի այդ, Փառատոնը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնելու հայկական, ազգային փոքրամասնությունների ու տարբեր ազգերի մշակույթն ու ավանդույթները:

Դդմի տոն

2021 թվականից Տավուշի մարզի Հովք գյուղի Կանաչ ուսուցման կենտրոնում կազմակերպվում է Դդմի տոնը: Տարածաշրջանի, հարակից մարզերի ու բնակավայրերի ֆերմերները այդ օրը մասնակցում են ցուցահանդես վաճառքին, որի ժամանակ ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը։ Դա հնարավորություն է ստեղծում նրանց համար ձեռք բերելու նոր շուկաներ և համագործակիցներ։ Փառաոտնը արդեն իսկ մեծ արձագանք ունի ՀՀ-ում տեղի բնակիչների, ինչպես նաև հազարավոր արտասահմանյան հյուրերի և զբոսաշրջիկների շրջանակներում։

0
Շահառուներ
0
Նախագծեր
0
Այցելուներ
0
Գործընկերներ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կանաչ ուսուցման կենտրոն

Կանաչ Ուսուցման կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին: Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ կաԱրևորելով շահառուների գործնական ուսուցումներն ու փորձի փոխանակումները, աջակցեց Ուսուցման կանաչ կենտրոնի ստեղծմանը։ Այն կայուն տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, մասնագետներին, հետազոտողներին և առհասարակ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին առաջարկում է կրթական և խորհրդատվական ծառայություններ, փորձի փոխանակման լայն հնարարավորություններ։

Մեր առաքելությունն է օգնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված անհատներին և կազմակերպություններին բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը, կանաչ տեխնոլոգիաների և բնապահպանական գաղափարների ներդրումն ու տարածումը, տուրիստական պոտենցիալի բացահայտումն ու օգտագործումը, համայնքային համաչափ զարգացումը, կանանց ու երիտասարդների տնտեսական հզորացումը: Սեփական օրինակով ցույց տալ հանրային և բիզնես ոլորտներում կանաչ տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը։

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կենտրոնը կայուն գյուղատնտեսության եզակի մոդել է, որն առաջարկում է
կրթական և այլ հնարավորություններ հետաքրքված անհատներին և կազմակերպություններին գյուղատնտեսության, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում

Կրթություն
Խորհրդատվություն
Փորձի փոխանակում
Միջոցառումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր Շրջանավարտները

Ինչպես միշտ մեր կենտրոնի ամենացանկալի հյուրերը, մեր հրաշամանուկներն ենկրկին մեզ հյուր եկել Իսկ ձեր դպրոցի, մանկապարտեզի, կրթահամալիրի կամ բուհի սաները արդյոք մեզ հյուր եկել են?

Ավելին»

ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների այցելությունը

Կանաչ Ուսուցման Կենտրոնն այսօր հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին:Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան տնտեսությանը, հավաքեցին և գնեցին Կանաչ Կենտրոնի բարիքները, երեխաները բույսեր

Ավելին»

Նոր բույսեր

Ապահով վճարում

Curabitur interdum, nisl at tincidunt.

Delivered With Care

Donec sit amet neque id nisl.

Excellent Service

Amet neque id nisl ullamcorper.

ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ

Աջակցություն խոցելի խմբերին

Սոցիալ-տնտեսական իրավիճակների բարելավում

Գյուղատնտեսության
աջակցություն

Շրջակա միջավայրի բարելավում

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Նվիրի՛ր կանաչ բնությանը

Shopping Cart