Ուսուցման կանաչ կենտրոնի մասին

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի և «Գրին լայֆ» ՍՊԸ-ի գործընկերության շնորհիվ 2015 թվականին հիմնված «Ուսուցման կանաչ կենտրոնը» օրգանական ֆերմերային տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, ինչպես նաև առհասարակ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին  առաջարկում է կրթական և հետազոտական հնարավորություններ։

Ուսումնական ծրագրերի միջոցով մենք տրամադրում ենք տեսական և գործնական գիտելիքներ՝ մեր շահառուներին և գործընկերներին տալով անհրաժեշտ գործիքներ օրգանական մշակաբույսերի արդյունավետ աճեցման համար։

Կենտրոնն ամբողջովին կահավորված և ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով դասընթացի մասնակիցներին մեկ  կամ մի քանի օրով հյուրընկալելու համար, որի ընթացքում նրանք կսովորեն կայուն, օրգանական  և խելամիտ գյուղատնտեսությանն առնչվող գործելակերպեր ու հմտություններ։

Գործնական վերապատրաստումների և փորձառական ցուցադրությունների անցկացման տարածքը կազմում է շուրջ 2800 մ2։ Այն ներառում է պտղատու այգի, տասնյակ առանձին վերամբարձ բանջարանոցներ, լիմոնարիում և փոքրիկ ծածկապատ բակ։ Ցուցադրության նպատակներով աճեցվում են շուրջ 80 տեսակի մշակաբույսեր՝ հաշվի առնելով կլիմայական համատեղելիությունը և մշակաբույսերի պահանջը հողի նկատմամբ։

Օրգանական տնտեսությունում աճեցվում են ավանդական և ոչ ավանդական մշակաբույսեր՝ մրգատու ծառեր, բանջարեղեն հատապտուղներ, կանաչեղեն, դեղաբույսեր և դեկորատիվ բույսեր:

Տեղադրված է ոռոգման կաթիլային համակարգ, ինչպես նաև հակակարկտային ցանց և այլ միջոցներ, որոնք բարձրացնում են օրգանական տնտեսության արդյունավետությունը։

Նվիրաբերիր հանուն կանաչ ապագայի

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն 2018, Սեպտեմբերի 15

2018թ. Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնի գրանցում


gtcHome Page