Փառատոններ
Բերքի Տոն
Փառատոներ
Բերքի Տոն
Հարգելի այցելու,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Գյուղական կյանքի և ավանդույթների 12-րդ փառատոնին , որի կազմակերպիչն է Կանաչ արահետ հասարակական կազմակերպությունը։ Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-7, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող Կանաչ ուսուցման կենտրոնում։ Հասցեն՝ Բանակի 18, գյուղ Ձորաղբյուր, Կոտայքի մարզ։
Բացման արարողությունը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին։

Հատապտուղների փառատոն
Հարգելի բարեկամներ,
Առջևում մեծ տոնակատարություն է ՝ մեղրահամ հատապուղների բույրի ներքո։ Հատապտուղների փառատոնը գալիս է Շիրակի մարզ՝ Հայկավան գյուղ։ Շուրջօրյա այս միջոցառումը տեղի կունենա 2024թ․ հուլիսի 27-ին. Բաց մի՛ թողեք այն։ Միացե՛ք մեզ, նաև հրավիրե՛ք ձեր հարազատներին և ընկերներին վայելելու Շիրակի մարզի ֆերմերների աճեցրած ամենաթարմ ու համեղ հատապտուղները։.
