ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՅՆՆԵՐ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՆԱՉ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2015 թվականին հիմնված «Ուսուցման Կանաչ Կենտրոնը» կայուն տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, ինչպես նաև գյուղատնտեսությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անձի առաջարկում է կրթական և հետազոտական հնարավորություններ։

Մեր կողմից մատուցվող ծառայությունները՝

Կայուն և օրգանական գյուղատնտեսության ոլորտում խորհրդատովությունվ

Փորձի
փոխանակումներ

Սերմերի, տնկիների, գրքերի վաճառք

Առկա և
հեռակա դասընթացներ

Կրթական և խորհրդատվակամ նյութերի մշակում և հրատարակում

Գիտական և հետազոտական ծրագրերի իրականացում

Ներդրումային ծրագրերի նախագծում և իրականացման աջակցություն

Միջոցառումների կազմակերպում՝ կլոր սեղաններ, աշխատաժողովներ, ցուցահաբդեսներ և փառատոններ

Լրացրեք հայտը՝ մեր ծառայություններին գրանցվելու համար

Ուսուցումների միջոցով մենք տրամադրում ենք տեսական և գործնական գիտելիքներ՝ մեր շահառուներին և գործընկերներին զարգացնելով անհրաժեշտ կարողություններ և հմտություններ: Կենտրոնն ամբողջովին կահավորված է և ապահովված անհրաժեշտ սարքավորումներով դասընթացի մասնակիցներին մեկ կամ մի քանի օրով հյուրընկալելու համար, որի ընթացքում նրանք կուսումնասիրեն և կսովորեն օրգանական, կայուն և խելամիտ գյուղատնտեսությանն առնչվող հմտություններ։
Կենտրոնում աճեցվում են ավանդական և ոչ ավանդական մշակաբույսեր՝ մրգատու ծառեր, հատապտուղներ, կանաչեղեն, դեղաբույսեր և դեկորատիվ բույսեր: Տեղադրված է ոռոգման կաթիլային համակարգ, ինչպես նաև հակակարկտային ցանց և այլ արդյունավետ միջոցներ, որոնք բարձրացնում են արդյունավետությունը։
Կիրառվում են խառը ցանքի, մշակաբույսերի հերթափոխման, ցանքածածկի և Հայաստանի ֆերմերներին առայժմ անծանոթ այլ արդյունավետ տեխնոլոգիաներ։
Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար օգտագործվում են միայն անվտանգ ու ոչ թունավոր միջոցներ։ Հողը պարարտացվում է միայն օրգանական պարարտանյութերով, որոնք հիմնականում պատրաստվում են տեղում։

Վերամշակելով գյուղատնտեսական ու տնային տնտեսության թափոնները, ստեղծվել են պարարտախառնուրդի (կոմպոստ) և կենսահումուսի արտադրման տարածքներ։ Գործում է արդյունավետ էներգոհամակարգ՝ համալրված արևային ջրատաքացուցիչ վահանակներով՝ մշտական տաք ջուր ապահովելու համար, ֆոտովոլտային վահանակներով՝ էլեկտրաէներգիայի սպառմանը աջակցելու համար և արևային չորանոցով՝ տեղում աճեցված տարատեսակ մրգերը և կանաչեղենը, թեյաբուսերն ու դեղաբույսերը չորացնելու և երկարաժամկետ պահպանելու համար։

Ուսուցման Կանաչ Կենտրոնում իջևանելը

Ուսուցման Կանաչ Կենտրոնը գտնվում է Երևանից (Աբովյան պուրակից) 12 կմ հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։ Ավտոմեքենայով Երևանից Ուսուցման Կանաչ Կենտրոն հասնելը տևում է 15-20 րոպե:
Կենտրոնի տարածքում տեղակայված երկհարկանի շենքի մակերեսը 320 մ2 է և ունի 8 ննջասենյակ, որտեղ միաժամանակ կարող է գիշերել 16-20 մարդ (ուսուցանվող ֆերմերներ և/կամ ուսանողներ)։ Շենքը հարմարավետ է, հագեցած է ժամանակակից կահավորանքով՝ ներառյալ լոգարանները և խոհանոցը, որտեղ ամեն օր տեղում (օրգանական ֆերմայում) աճեցված բանջարեղենից ուտելիք է պատրաստվում։
Բացի այդկան այլ շինություններ զինված ժամանակաից տեխնոլոգիաներով՝ կոնֆերանս դահլիճ, ուսուցման սենյակներ և այլն։

Անցկացրո՛ւ քո հաջորդ միջոցառումը Ուսուցման Կանաչ Կենտրոնում

Ուսուցման Կանաչ Կենտրոնի Լիմոնարիումը, որը նաև միջոցառումների անցկացման վայր է, նախատեսված է նաև վարձակալության համար։ Եթե ցանկանում եք համաժողով, սեմինար, աշխատարան, առանձնարան, տոնակատարություն կամ այլ միջոցառում կազմակերպել, Լիմոնարիումի սրահը կարող է 70-80 մարդ տեղավորել։ Մենք ունենք տարբեր փաթեթներ՝ ներառյալ ուտելիքի և ըմպելիքի մատուցումը։

Կապնվե՛ք մեզ հետ Ձեր միջոցառումը և հանգիստը պլանավորելու համար

Ուսուցման Կանաչ Կենտրոնն առաջարկում է կայուն տնտեսություն ուսումնասիրելու հնարավորություն ամբողջ տարվա կտրվածքով։
Նախապատրաստական դասընթացների, աշխատարանների և փորձի փոխանակման այցերի սահմանված գրաֆիկ ունենալու փոխարեն մենք աշխատում ենք մեր պոտենցիալ մասնակիցների հետ, որպեսզի ստեղծենք հարմարեցված ծրագիր՝ հիմնված նրանց ցանկալի ուսումնական արդյունքների վրա։ Ուսուցման Կանաչ Կենտրոնի վերաբերյալ Ձեր ընդհանուր հարցումները խնդրում ենք ուղարկել office@greencenter.am էլեկտրոնային հասցեին և հետաքրքրվել, թե ինչով կարող ենք Ձեզ օգնել ։

Այցելեք մեզ

18 Բանակի, Ձորաղբյուր
Կոտայք, Հայաստան

Shopping Cart