Անչափ շնորհակա՜լ ենք Ձեր կողմից արված նվիրատվության համար։
Մենք ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնին ֆինանսապես աջակցելու համար։ Ձեր աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար։ Այն մեծապես կօգնի Հայաստանի գյուղմթեր արտադրողներին և ֆերմերային խմբերին։ Հատկապես նրանց, ովքեր զբաղվում են օրգանական և բնական գյուղմթերքի արտադրությամբ։
Ձեր օգնության շնորհիվ՝ մենք կարող ենք շարունակել կայուն գյուղատնտեսությանը զարկ տալու, Հայաստանի ֆերմերներին աջակցելու և գյուղական համայնքները զարգացնելու մեր առաքելությունը։ Ձեր ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է փոքր ֆերմերային տնտեսություններին և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու կարևորությունը։
Մեկ անգամ ևս մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ։ Անչափ ուրախ կլինենք այս աշնանը միասին տոնելու Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը։ Դա նաև առիթ կլինի ներկայացնելու այն կարևոր դրական տեղաշարժերը, որոնց Դուք անմիջականորեն նպաստել եք Ձեր կողմից արված նվիրատվությամբ։
Լավագույն ցանկություններով,
“Կանար արահետ” ՀԿ-ի թիմ