2015թ. սեպտեմբերի 15

 Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

 

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, հրավիրում է Ձեզ «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին»: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 26-ին` Անգլիական այգում (Իտալիայի 1, ք. Երևան):   

Ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր` Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը այս տարվա փառատոնին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» (ENPARD), և մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP), Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN), Ասիական զարգացման բանկի (ADB), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR),  Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի, Վորլդ Վիժն Հայաստանի, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի, OXFAM կազմակերպության, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA), Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC), «Հիլֆսվերք Ավստրիա ինթերնեշնլ» (HWA) կազմապերպության, Համաշխարհային բանկի (WB) կողմից ֆինանսավորվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC), «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի, Երևանի միջազգային կանանց ասոցիացիայի (IWAY), Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ),

VISTAA կազմակերպության, ինչպես նաև մի շարք երկրների դեսպանությունների (Իտալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բրազիլիա, Իրան, Մեծ Բրիտանիա)  աջակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ն կարողանում է կազմակերպել այս ամենամյա և յուրահատուկ միջոցառումը` գյուղական կայնքը տոնելու համար:    

Մի շարք կարևոր հյուրեր, այդ թվում ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ պրն Տարոն Մարգարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու պրն Ջոն Բարքերը ելույթ կունենան փառատոնի բացման արարողության ժամանակ:

Հայկական մշակույթը նույնպես կներկայացվի. փառատոնը կուղեկցվի հետաքրքիր երգ ու պարով, բերամականացումներով, ներառյալ Վինդրոուս (Windrose), Փունջ խմբերը, Գեղեցիկ արվեստների ակադեմիան և այլն:

Կցուցադրվի տեղի արհեստագործների կողմից պատրաստած ձեռագործ աշխատանքների բազմազանություն, օրինակ, Գորիսի և Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոնների աշխատանքները, Բերդի արջուկները,  և այլն:

Հայաստանի բոլոր մարզերից ֆերմերները կբերեն ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, հապալաս, ստեվիա (մեղրախոտ), խոտաբույսեր, մթերքներ գոմեշի կաթից, էկոլոգիապես մաքուր օճառներ, ջայլամներ, շինշիլաներ և այլն:      

Մասնակիցներին կտրվեն մրցանակներ և նվերներ` լավագույն սեղան, լավագույն կին ֆերմեր և այլ անվանակարգերում: Կլինեն նաև մրցանակային տոմսեր` հրաշալի նվերներով (օրինակ, մարզասրահի բաժանորդագրություն, դեմքի խնամք, սնունդ և կեցություն հյուրանոցներում, ընթրիք ռեստորաններում):

Փառատոնի ընթացքում կլինեն երեխաների համար նախատեսված են մի շարք միջոցառումներ. երեսի գունավորում,  Լոլիկ և Բոլիկ ծաղրածուների շոուն, Բումբումիկի մուլտֆիլմի հերոսները, խամաճիկների թատրոնը Գավառից և այլն:  

Կանխավ շնորհակալ ենք Ձեր մասնակցության համար: Անհամբեր սպասում ենք միջոցառմանը ձեզ ողջունելուն: Միասին մենք կստեղծենք ավելի ուժեղ և ակտիվ գյուղական համայնքներ Հայաստանում: Սպասեք առավել մանրամասն տեղեկատվության` միջոցառման մոտենալուն զուգընթաց:

gtcՆպատակ