Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն.  հոկտեմբերի 10, 2014թ.

 

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, հրավիրում են Ձեզ «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն»-ին: Միջոցառումը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 10-ին` Երևանի Անգլիական այգում (Իտալիայի 1):

«Կանաչ արահետը» (ամբողջական անվանումը` Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ) ստեղծվել է 2004թ. դեկտեմբերին` գյուղատնտեսության ոլորտի գիտնականների, ֆերմերների, ուսանողների և ագրոբիզնեսի մասնագետների կողմից, որոնք միավորված էին մեկ նպատակով. նպաստել Հայաստանում գյուղատնտեսության և գյուղի զարգացմանը` ֆերմերային կոոպերացիայի և առևտրային գյուղատնտեսության զարգացման միջոցով:     Կազմակերպության հիմքում նրա անդամների հարուստ մասնագիտական գիտելիքն ու փորձն է: Նրանցից շատերն արդեն բազում տարիներ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում: «Կանաչ արահետ»-ին աջակցում են մի շարք գյուղատնտեսական կոոպերատիվներ և ֆերմերային խմբեր: Դրանցից ոմանք ստեղծվել են Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի կողմից: Կազմակերպությանն անդամակցում են նաև անհատ ֆերմերներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, գիտնականներ և ուսանողներ. բոլոր նրանք, ովքեր կիսում են կազմակերպության նպատակներն ու գաղափարները:

Մենք ցանկանում ենք իրականացնել դրական փոփոխություններ և սկսել ենք պատրաստությունները «Կանաչ շաբաթ»-ի համար: Միջոցառումը կօգնի Կանաչ արահետին ֆոնդեր հայթայթել և աջակցել Երևանից հեռու գտնվող կին ֆերմերներին: Տարբեր միջազգային կազմակերպությունների օգնությամբ Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի գործարարներ և կանանց խմբեր կմասնակցեն փառատոնին: Ցուցահանդես-վաճառքին (փառատոնին) ներկայացված կլինի գյուղատնտեսական արտադրանքի բազմազանություն, ներառյալ ավանդական և ոչ-ավանդական բանջարեղեններ, թարմ և չորացրած բույսեր, համեղ մրգեր և հատապտուղներ, ինչպես նաև վերամշակված գյուղատնտեսական մթերքներ: Ազգային մշակույթը նույնպես կներկայացվի. փառատոնը կուղեկցվի հետաքրքիր խաղերով, երգ ու պարով` հայտնի խմբերի և երգիչների կատարմամբ: Մասնակիցներին կտրվեն մրցանակներ, նվերներ և պատվոգրեր:       

Կանաչ արահետի նախագահ Նունե Սարուխանյանը ասում է, _ «Ձեր ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է: Եթե ցանկանում եք գնել մրգեր և բանջարեղեն պահածոյացման համար` կարող եք գնել անմիջապես արտադրողներց` աջակցելով ֆերմերներին: Սա միայն Հայաստանի գյուղական վայրերի փառատոնը չէ. մենք ցանկանում ենք սա դարձնել բոլոր հայերի փառատոնը, որը կկրկնվի ամեն տարի Հայաստանի տարբեր վայրերում` գյուղատնտեսական մթերքներ արտադրողների կարևորությունն ընդգծելու համար, քանի որ նրանք են Հայաստանի ապագան: Եկեք նշենք այս օրը մեզ մոտ և հոկտեմբերի 10-ին միասին նպաստենք Հայաստանի ավելի լավ և կանաչ ապագայի կայացմանը»:

Փառատոնի մասնակիցները կներկայացնեն և կվաճառեն արտադրանք և սննդամթերք, որոնք կներկայացնեն մեր երկիրն ու մշակույթը: Փառատոնի հաջորդ օրը կայանալու է «Կայուն գյուղատնտեսությունը` կանաչ ապագայի երաշխիք» համաժողովը:

Կանխավ շնորհակալ ենք ուշադրության համար: Սիրով սպասում ենք Ձեզ` միասին ավելի ուժեղ և ակտիվ գյուղական համայնքներ ստեղծելու համար:

gtcՆպատակ